Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.11.2013 | 00:00

Արդ, մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն։ Եվ երբ այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն, և այս ապականացու մարմինը՝ անապականություն, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրվեց. «Մահը կուլ գնաց հաղթության, ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»։


Կորնթացիներին Ա 15. 51-55

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ